18
03, 2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին ծննդյան օրվա առթիվ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Հայաստանի և Վրաստանի սերտ հարաբերությունները և համագործակցությունը, խարսխված հազարամյա պատմության բովով անցած մեր ժողովուրդների բարեկամության վրա, ունեն խոստումնալից ծրագրերի իրագործման հեռանկարներ:

Հավատացած եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք երկու երկրների բարեկամական կապերի խորացմանը և ամրապնդմանը՝ արձանագրելով նորանոր և շոշափելի հաջողություններ՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության և տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման»։

← Վերադառնալ