03
03, 2022

Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի նախագահին ազգային տոնի առթիվ

Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևին ազգային տոնի` Ազատագրման օրվա առթիվ:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Հայաստանը կարևորում է Բուլղարիայի հետ փոխադարձ վստահության և ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունների հետևողական ընդլայնումը: Ընթացիկ տարին նշանավորվում է Հայաստանի և Բուլղարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակով:

Բարձր եմ գնահատում հայ-բուլղարական միջպետական կապերի զարգացման և խորացման ուղղությամբ Ձեր գործադրած ջանքերը։ Երկու երկրների փոխգործակցու­թյանը մեծապես նպաստում են նաև Բուլղարիայում բնակվող մեր հայրենակիցները, որոնք իրենց ուրույն ներդրումն ունեն մեր ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման գործում:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք երկկողմ և բազմակողմ համագործակցության հետագա զարգացմանը՝ ի շահ մեր ժողովուրդների»: 

← Վերադառնալ