Լրատվություն
Շնորհավորական
24
02, 2022
Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի նախագահին Անկախության օրվա առթիվ
Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Հանրապետության նախագահ Ալար Կարիսին:
Ուղերձում մասնավորապես ասվում է.
«Հայաստանը կարևորում է Էստոնիայի հետ ժողովրդավարական արժեքների և փոխադարձ վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունների և արդյունավետ համագործակցության հետևողական ընդլայնումն ու խորացումը:
Լիահույս եմ, որ առաջիկայում ևս հայ-էստոնական միջպետական կապերը կշարունակեն ամրապնդվել՝ ներառելով երկկողմ հետաքրքրություն ներկայացնող նոր ոլորտներ՝ ի շահ մեր ժողովուրդների»: