Լրատվություն
Շնորհավորական
23
02, 2022
Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի կայսերն ազգային տոնի առթիվ
Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանն ազգային տոնի՝ Նորին Մեծություն Ճապոնիայի կայսեր ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի կայսերը: Ուղերձում մասնավորապես ասվում է.
«Հայ և ճապոնացի բարեկամ ժողովուրդների միջև հաստատված ջերմ հարաբերությունները շարունակ նպաստում են մեր երկրների միջև համագործակցության ամրապնդմանը:
Այս տարի մենք նշում ենք Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչի կապակցությամբ ևս թույլ տվեք ձեզ հղել իմ ջերմ և անկեղծ շնորհավորանքները:
Լիահույս եմ, որ մեր երկու երկրների միջպետական հարաբերություններում արձանագրված հաջողություններն ու փոխադարձ հարգանքի վրա հիմնված փոխգործակցությունը այսուհետ ևս կշարունակեն խորանալ»: