Լրատվություն
Շնորհավորական
15
02, 2022
Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի նախագահին Պետականության օրվա առթիվ
Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Սիմոնյանը շնորհավորական ուղեձ է հղել Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչին ազգային տոնի՝ Պետականության օրվա առթիվ: Ուղերձում մասնավորապես ասվում է.
«Հայաստանը մեծապես կարևորում է Սերբիայի հետ բարեկամական կապերի հետևողական զարգացումն ու խորացումը երկկողմ և բազմակողմ հարթակներում: Մեր երկրների միջև առկա կայուն գործընկերային հարաբերությունները մշտապես աչքի են ընկել փոխադարձ վստահությամբ և դրանք խորացնելու անկեղծ ցանկությամբ:
Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք զարգացնել փոխշահավետ գործակցությունը՝ ի շահ մեր ժողովուրդների»: