21
12, 2021

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չիլիի նորընտիր նախագահին

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գաբրիել Բորիչին՝ Չիլիի Հանրապետության նախագահ ընտրվելու առթիվ:

Նախագահ Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասվում է.

«Հայաստանը կարևորում է Չիլիի հետ գործակցության հետագա ամրապնդումը և ընդլայնումը՝ ի շահ մեր ժողովուրդների։

Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման ժամանակաշրջանը կնշանավորվի մեր երկրների և ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների խորացմամբ և բազմոլորտ համագործակցության զարգացմամբ»։

 

← Վերադառնալ