Լրատվություն
Շնորհավորական
17
12, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Բահրեյնի թագավորին ազգային տոնի առթիվ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բահրեյնի Թագավորության թագավոր Համադ Բին Իսա Ալ Խալիֆային՝ երկրի ազգային տոնի առթիվ:
Նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասվում է.
«Ուրախ եմ, որ Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցիս ընթացքում կարճատև հանդիպում ունեցանք և զրուցեցինք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ:
Վստահ եմ, որ միասնական ջանքերով կընդլայնենք և կամրապնդենք երկկողմ գործակցությունը՝ ի շահ մեր ժողովուրդների: Այս առումով հատկապես կարևորում եմ բարձրաստիճան շփումները և սիրով հրավիրում եմ Ձեզ հարմար ժամանակ այցելել Հայաստան»: