16
12, 2021

Երևանի և Նուր-Սուլթանի միջև համագործակցությունը ընդլայնման մեծ ներուժ ունի. նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ղազախստանի նախագահին` երկրի անկախության 30-ամյակի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին` երկրի անկախության 30-ամյակի առթիվ:

Նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է.

«Անկախության տարիների ընթացքում Ղազախստանը զգալի առաջընթաց է գրանցել քաղաքական և սոցիալ-տնտեսական ոլորտներում՝ ապահովելով քաղաքացիների բարեկեցության աճը։

Երևանի և Նուր-Սուլթանի միջև համագործակցությունը հետագա ընդլայնման մեծ ներուժ ունի։ Հայաստանը բարձր է գնահատում Ձեր նշանակալի ներդրումը մեր երկրների միջև համագործակցության զարգացման գործում։

Համոզված եմ, որ հայ-ղազախական միջպետական հարաբերությունները կշարունակեն զարգանալ մեր երկրների ժողովուրդների փոխադարձ աջակցության և բարեկամության երկարամյա ավանդույթներին համահունչ»:  

← Վերադառնալ