16
12, 2021

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ երկրի անկախության 30-ամյակի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ երկրի անկախության 30-ամյակի առթիվ:

Ուղերձում մասնավորապես ասված է.

«Ձեր անունը կապված է լայնածավալ մասշտաբ բարեփոխումների և անկախության տարիներին Ղազախստանի ձեռք բերած բոլոր հաջողությունների հետ: Ձեր իմաստուն և հեռատես քաղաքականության, էներգիայի և բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ Ղազախստանն այսօր վստահորեն ընթանում է քաղաքական, սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական զարգացման ճանապարհով։

Համոզված եմ, որ Ձեր խորը գիտելիքներն ու մարդկային որակները կշարունակեն մնալ երկրի հետագա հաջողության և զարգացման գրավականը»։  

← Վերադառնալ