06
12, 2021

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովին:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել և հաջողություններ է մաղթել Ղրղզստանի նախագահին՝ մասնավորապես ընդգծելով, որ երկու երկրները համատեղ ջանքերով շարունակելու են ամրապնդել առկա բարեկամությունն ու համագործակցությունը, ինչպես նաև ընդլայնել փոխգործակցությունը ինտեգրացիոն միավորումների կազմում: 

← Վերադառնալ