06
12, 2021

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյին՝ Անկախության օրվա առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։

Նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Ֆինլանդիայի միջև փոխվստահության և հարգանքի վրա խարսխված հարաբերություններն ամուր հիմք են տարբեր բնագավառներում ձեռքբերումներ արձանագրելու և առկա ներուժը համակողմանիորեն իրացնելու համար։

«Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կամրապնդենք և կընդլայնենք հայ-ֆիննական համագործակցության օրակարգը երկկողմ և բազմակողմ հարթակներում՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասված է նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում։ 

← Վերադառնալ