Լրատվություն
Շնորհավորական
01
10, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիգերիայի նախագահին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիգերիայի Դաշնային Հանրապետության նախագահ Մուհամադու Բուհարիին երկրի ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ:
Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ Հայաստանի և Նիգերիայի միջև բարի կամքի և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններին համատեղ ջանքերով նոր լիցք կհաղորդվի՝ ի շահ երկու երկրի ժողովուրդների։