Լրատվություն
Շնորհավորական
21
09, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանին Անկախության տոնի առթիվ շնորհավորել է Քուվեյթի Պետության Էմիր Շեյխ Ալ Սաբահը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Քուվեյթի Պետության Էմիր Շեյխ Նաուաֆ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահը:
Քուվեյթի Պետության Էմիրը հարատև զարգացում և առաջընթաց է մաղթել երկու բարեկամ երկրներին ու ժողովուրդներին: Նա նախագահ Սարգսյանին քաջառողջություն է մաղթել, իսկ Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին՝ հետագա բարգավաճում և առաջընթաց: