Լրատվություն
Շնորհավորական
21
09, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանին Անկախության տոնի առթիվ շնորհավորել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
«Ակնկալում եմ, որ մեր պետությունների միջև երկկողմ հարաբերությունների առկա ներուժի իրացումը, ինչպես նաև Ուկրաինայի և Հայաստանի ժողովուրդների միջև դարավոր կապերը կնպաստեն երկխոսության ամրապնդմանը՝ հիմված փոխըմբռնման և փոխադարձ հարգանքի վրա»,- մասնավորապես ասված է Ուկրաինայի նախագահի ուղերձում: