Շնորհավորական
Նախագահ Սարգսյանին Հայաստանի Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսը:
Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է.
«Մեր երկու երկրները կապված են հազարամյակների պատմական կապերով։ Կիպրոսը և իր ժողովուրդը Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի ողբերգությունից հետո կանգնած են հայ ժողովրդի կողքին ։ Ինձ համար հաճելի է նաև արձանագրել, որ մեր հարաբերությունները շարունակում են ամրապնդվել և հարստանալ տարբեր նախաձեռնություններով՝ կանոնավոր երկկողմ և եռակողմ հանդիպումների միջոցով։
Իմ ամուր համոզմունքն է նաև, որ Հայաստանը կշարունակի բարեփոխումների ուղին, որը սկիզբ է առել անցած տարիների ընթացքում` չնայած գլոբալ անորոշությանը, որը ստեղծվել է ներկայիս համաճարակի ճգնաժամի և պատերազմի հետևանքների պատճառով»։