21
09, 2021

Համատեղ ուժերով կարող ենք նոր լիցք հաղորդել հայ-ղազախական համագործակցությանը. նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

Ուղերձում մասնավորապես ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հայաստանի ողջ ժողովրդին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի առթիվ:

Անցած երեսուն տարիներին Ձեր երկիրը հասարակական-քաղաքական կյանքի արդիականացման, քաղաքացիների կյանքի որակի բարելավման ու բարեկեցության մակարդակի բարձրացմանն ուղղված լայնածավալ բարեփոխումների իրականացման գործում հասել է ծանրակշիռ արդյունքների:

Ղազախստանի և Հայաստանի ընդհանուր պատմությունը, բարեկամական կապերն ամուր հիմք է՝ բազմակողմ հարաբերությունների զարգացման համար: Վստահ եմ՝ համատեղ ուժերով կարող ենք նոր լիցք հաղորդել հայ-ղազախական համագործակցությանը, այդ թվում՝ տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների շրջանակում՝ ի շահ մեր ժողովուրդների»:

← Վերադառնալ