Լրատվություն
Շնորհավորական
18
09, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չիլիի նախագահին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չիլիի Հանրապետության նախագահ Սեբաստիան Պինյերային ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։
Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ համատեղ ջանքերով նոր լիցք կհաղորդվի փոխշահավետ գործակցությանը՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների։