16
09, 2021

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեքսիկայի նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեքսիկայի Միացյալ Նահանգների նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

Նախագահ Սարգսյանը կարևորել է Մեքսիկայի հետ հարաբերությունների զարգացումը երկկողմ և բազմակողմ հարթակներում և հույս հայտնել, որ համատեղ ջանքերով նոր հնարավորություններ կստեղծվեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործակցության խթանման համար։ 

← Վերադառնալ