07
09, 2021

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Բրազիլիայի նախագահին՝ երկրի ազգային տոնի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ժաիր Բոլսոնարուին երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

Նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ Հայաստանը կարևորում է Բրազիլիայի հետ հարաբերությունների զարգացումը երկկողմ և բազմակողմ հարթակներում և վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերով նոր հնարավորություններ կստեղծվեն երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործակցությունը զարգացնելու համար։ 

← Վերադառնալ