03
09, 2021

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Սան Մարինոյի Ազգային տոնի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սան Մարինոյի Հանրապետության ռեգենտներ Ջան Կառլո Վենտուրինիին և Մարկո Նիկոլինիին՝ երկրի Ազգային տոնի առթիվ:

Նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է, որ Հայաստանը մեծապես շահագրգռված է խորացնելու և ընդլայնելու Սան Մարինոյի հետ բազմաշերտ համագործակցությունը և վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի նոր լիցք հաղորդել երկու երկրների միջև փոխշահավետ գործակցությանը:

 

← Վերադառնալ