01
09, 2021

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Սլովակիայի նախագահին երկրի ազգային տոնի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովակիայի Հանրապետության նախագահ Զուզանա Չապուտովային՝ երկրի ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա առթիվ:

Նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասված է.

«Հայաստանը կարևորում է Սլովակիայի հետ հարաբերությունների զարգացումը ինչպես երկկողմ, այնպես էլ Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում, որը կնպաստի մեր երկրների համագործակցության հետագա ամրապնդմանը:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք ընդլայնել և խորացնել երկու երկրների միջև արդյունավետ փոխգործակցությունը»:

 

← Վերադառնալ