Լրատվություն
Շնորհավորական
31
08, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ղրղզստանի նախագահին՝ երկրի ազգային տոնի առթիվ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության 30-ամյակի առթիվ:
Նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասված է.
«Հայաստանը կարևորում է Ղրղզստանի հետ միջպետական փոխգործակցության հետագա զարգացումը, տնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում համատեղ նախագծերի իրականացումն ու ընդլայնումը:
Համոզված եմ, որ մեր երկրների սերտ համագործակցությունը կապահովի հայ-ղրղզական հարաբերությունների բարձրացումը գործընկերության ավելի բարձր մակարդակի»: