30
08, 2021

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին` Սահմանադրության օրվա առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Սահմանադրության օրվա առթիվ:

Հայաստանի նախագահի ուղերձում մասնավորապես ասվում է.

«26 տարի առաջ Ղազախստանի Հանրապետության Սահմանադրությունն ամուր հիմք դրեց երկրի ժողովրդավարական զարգացման համար, որի ամենաբարձր արժեքը հռչակվեցին մարդը, նրա կյանքը, իրավունքները և ազատությունը:

Հայաստանը կարևորում է Ղազախստանի հետ միջպետական համագործակցության հետագա զարգացումը:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով հայ-ղազախական փոխգործակցությունը հետևողականորեն կզարգանա ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների և միջազգային կազմակերպությունների շրջանակներում»:

 

← Վերադառնալ