24
08, 2021

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ֆինլանդիայի նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ֆինլանդիայի Հանրապետության նախագահ Սաուլի Նիինիստյոյին:

Ուղերձում մասնավորապես ասված է.

«Հայաստանը մեծապես կարևորում է Ֆինլանդիայի հետ բարեկամական հարա­բերությունների և կառուցողական երկխոսության զարգացումն ու ամրապնդումը երկկողմ և բազմակողմ հարթակներում»: 

← Վերադառնալ