26
07, 2021

Հայաստանը կարևորում է հայ-կանադական հարաբերությունների ընդլայնումը. նախագահ Սարգսյանը շնորհավորել է Կանադայի գեներալ-նահանգապետին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մերի Սայմոնին՝ Կանադայի գեներալ-նահանգապետի պաշտոնում նշանակվելու առթիվ։ Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Հայաստանը կարևորում է հայ-կանադական հարաբերությունների հետագա ընդլայնումը և բարձր է գնահատում Կանադայի շարունակական ջանքերը՝ ուղղված մեր երկրում ժողովրդավարական արժեքների և ինստիտուտների զարգացմանը։ Այդ հանձնառության լավագույն դրսևորումը Կանադայի հատուկ բանագնացի առաջիկա այցն է Հայաստան։ Լիահույս եմ, որ այն կարևոր քայլ կհանդիսանա փոխվստահության վրա կառուցված երկկողմ համագործակցության խորացման համար»։

 

← Վերադառնալ