Լրատվություն
Շնորհավորական
21
07, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի Թագավոր Ֆիլիպին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Բելգիայի Թագավորության Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի Թագավոր Ֆիլիպին:
Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանի և Բելգիայի միջև տարբեր բնագավառներում առկա հարաբերությունների մակարդակը և արդյունավետ փոխգործակցությունը: Նա համոզմունք է հայտնել, որ միասնական ջանքերի շնորհիվ հայ-բելգիական համագործակցությունն ավելի կզարգանա և կընդլայնվի ՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների։