15
07, 2021

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄԷ փոխնախագահ, Դուբայի Էմիրության կառավարիչ, շեյխ Մուհամմադ Բին Ռաշեդ Ալ Մաքթումին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ, վարչապետ, Դուբայի Էմիրության կառավարիչ, շեյխ Մուհամմադ Բին Ռաշեդ Ալ Մաքթումին:

Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել շեյխ Մուհամմադ Բին Ռաշեդ Ալ Մաքթումի անձնական ավանդը Հայաստանի և Միացյալ Էմիրությունների միջև բարեկամական կապերի ամրապնդման և փոխգործակցության զարգացման գործում:

«Համոզված եմ, որ փոխվստահության վրա խարսխված մեր երկրների բարձր մակարդակի հարաբերությունները համատեղ ջանքերով հետագայում ավելի կընդլայնվեն և կխորանան՝ ներառելով հեռանկարային համագործակցության նոր ծրագրեր»,- մասնավորապես ասված է նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում։ 

← Վերադառնալ