13
07, 2021

Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեռնոգորիայի նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչին Պետականության օրվա առթիվ:

Նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ Հայաստանն ու Չեռնոգորիայն ունեն երկկողմ կապերի ամրապնդման հսկայական ներուժ, որը համատեղ ջանքերի շնորհիվ կհաջողվի համալրել նոր գաղափարներով և նախաձեռնություններով։

Նախագահ Սարգսյանը Միլո Ջուկանովիչին մաղթել է հաջողություն, իսկ Չեռնոգորիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն: 

← Վերադառնալ