Լրատվություն
Շնորհավորական
10
07, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Հունաստանի նախկին նախագահ Պավլոպուլոսին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության նախկին նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսին:
«Հայաստանը մեծապես կարևորում է Հունաստանի հետ նույնական արժեքների և մեր ժողովուրդների միջև ավանդական բարեկամության վրա հիմնված հարաբերությունները։
Նշանակալի է նաև Ձեր անձնական ներդրումը հայ-հունական հարաբերությունների ամրապնդման գործում: Ցանկանում եմ վստահություն հայտնել, որ Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև կառուցողական գործընկերությունն ու փոխըմբռնումը այսուհետ ևս կշարունակեն զարգանալ և ամրապնդվել՝ ի նպաստ մեր երկրների»,- մասնավորապես ասված է նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձում: