23
06, 2021

Համոզված եմ, որ կկարողանանք լիարժեքորեն իրացնել հայ-բելառուսական հարաբերությունների ներուժը. Ծննդյան օրվա առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն

Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին:

Ուղերձում մասնավորապես նշվում է.

«Ձեր երկարամյա անձնուրաց աշխատանքը տարբեր ասպարեզներում՝ գիտությունից մինչև դիվանագիտություն և քաղաքականություն, միշտ եղել է Ձեր երկրին և ժողովրդին անկեղծ ծառայելու օրինակ:

Այս դժվարին պահին առանձնակի արժեք են ներկայացնում այն փոխադարձ վստահությունն ու անշահախնդիր բարեկամությունը, որոնք պատմականորեն կապում են Բելառուսն ու Հայաստանը: Համոզված եմ, որ այս ամուր հիմքի վրա մենք կկարողանանք լիարժեքորեն իրացնել հայ-բելառուսական հարաբերությունների ներուժը և ընդլայնել համատեղ գործունեությունը ինտեգրացիոն ծրագրերի շրջանակներում:

Պատրաստ եմ առավելագույնս նպաստել երկու պետությունների միջև համագործակցության հետագա զարգացմանը՝ ի նպաստ մեր քաղաքացիների»:

← Վերադառնալ