Շնորհավորական
Դուք ներդրում եք ունենում հասարակության համախմբման գործում՝ հանուն երկրի արժանապատիվ ապագայի. Ծննդյան օրվա առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք, Նորին սրբություն Կիրիլը:
Ուղերձում մասնավորապես ասվում է.
«Վաստակելով ժողովրդի վստահությունը և զբաղեցնելով պետական բարձր պաշտոն՝ Դուք պատասխանատվությամբ եք կատարում Ձեզ վստահված պարտականությունները և զգալի ներդրում ունենում հասարակության համախմբման գործում՝ հանուն երկրի արժանապատիվ ապագայի:
Գնահատելի է, որ Դուք զգալի ջանքեր եք գործադրում, որպեսզի Ձեր հայրենակիցները չմոռանան իրենց հոգևոր արմատները, հարգանքով վերաբերվեն ազգային պատմությանն ու մշակույթին, հոգատարությամբ պահպանեն նախնիների ժառանգությունը:
Մաղթում եմ Ձեզ հոգևոր և մարմնական ուժ, Աստծո առատաձեռն օգնությունը և հաջողություններ Ձեր աշխատանքում, իսկ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն ու բարօրություն»: