23
06, 2021

Մեր կառուցողական երկխոսությունը շարունակելը կնպաստի հայ-ղազախական համագործակցության ընդլայնմանը. ծննդյան օրվա առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:

Նա բարձր է գնահատել նախագահ Արմեն Սարգսյանի ավանդը Հայաստանի միջազգային դիրքերի ամրապնդման և հայ-ղազախական հարաբերությունների զարգացման գործում:

«Համոզված եմ, որ բարձր մակարդակով մեր կառուցողական երկխոսությունը շարունակելը հետագայում ևս կնպաստի հայ-ղազախական համագործակցության ընդլայնմանն ինչպես երկկողմ, այնպես էլ ինտեգրացիոն միավորումների շրջանակներում: Այն լիովին համապատասխանում է Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության շահերին»,- մասնավորապես ասված է Տոկաևի շնորհավորական ուղերձում: 

← Վերադառնալ