Լրատվություն
Շնորհավորական
17
06, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Իսլանդիայի նախագահ Գուդնի Յոհաննեսոնին ազգային տոնի առթիվ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի Հանրապետության նախագահ Գուդնի Յոհաննեսոնին՝ երկրի ազգային տոնի առթիվ:
«Լիահույս եմ, որ միասնական ջանքերի շնորհիվ կկարողանանք ձևավորել հայ-իսլանդական հարաբերությունների դինամիկ օրակարգ, որը հագեցած կլինի երկուստեք հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնություններով՝ ի նպաստ մեր երկրների ու ժողովուրդների բարօրության»,- մասնավորապես ասված է նախագահ Սարգսյանի ուղերձում: