10
06, 2021

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Պորտուգալիայի նախագահին Ազգային տոնի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոուզային՝ Ազգային տոնի առթիվ:

«Լիահույս եմ, որ հայ-պորտուգալական քաղաքական երկխոսության շարունակական ընդլայնումը կնպաստի մեր երկրների միջև բազմոլորտ համագործակցությանը»,-մասնավորապես ասված է Հայաստանի նախագահի շնորհավորական ուղերձում: 

← Վերադառնալ