Լրատվություն
Շնորհավորական
25
05, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Հորդանանի թագավորին Անկախության օրվա առթիվ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդին՝ Անկախության օրվա առթիվ:
«Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կյանքի կկոչենք նախորդ տարվա մեր փոխադարձ այցելությունների արդյունքում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները՝ առավել ամրապնդելով և նոր մակարդակի բարձրացնելով Հայաստանի և Հորդանանի միջև բազմակողմ փոխգործակցությունը»,- մասնավորապես ասված է նախագահի շնորհավորական ուղերձում:
Նախագահ Սարգսյանը Աբդալլահ Երկրորդին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Հորդանանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն: