19
05, 2021

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի նախագահին

Հանրապեության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդային՝ ծննդյան տարեդարձի առթիվ:

Նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանի և Լիտվայի միջև համագործակցությունը կշարունակի զարգանալ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ Հայաստան-Եվրամիություն գործընկերության շրջանակում: 

← Վերադառնալ