17
05, 2021

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Նորվեգիայի թագավորին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Նորվեգիայի թագավոր Հարալդ Հինգերորդին ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա առթիվ:

Նախագահ Սարգսյանը կարևորել է Նորվեգիայի հետ համագործակցության զարգացումը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ համոզմունք հայտնելով, որ հարաբերությունները կշարունակեն ընդլայնվել և խորանալ՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների:

 

← Վերադառնալ