09
05, 2021

Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի տարեդարձի առթիվ նախագահ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահը

Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-ամյակի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը: Ուղերձում մասնավորապես ասվում է․

«Նշանակալի այս օրը մենք գլուխ ենք խոնարհում մեր պապերի և հայրերի լուսավոր հիշատակի առջև, ովքեր զոհվել են հանուն խաղաղության և ազատության, հարգանքի տուրք մատուցում բոլոր նրանց հիշատակին, ովքեր հերոսաբար պայքարել են թշնամու դեմ ռազմաճակատում և անձնուրաց աշխատել թիկունքում:

Համոզված եմ, որ Ուզբեկստանի և Հայաստանի միջև փոխշահավետ և երկարաժամկետ հարաբերությունները հետագայում ևս կզարգանան մեր երկրների ներուժին համապատասխան»:


 

← Վերադառնալ