05
05, 2021

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էդվարդ Չուբարյանին՝ ծննդյան 85-ամյակի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Էդվարդ Չուբարյանին՝ ծննդյան 85-ամյակի առթիվ։

«Չուբարյանների հայտի տոհմի ավանդույթներն արժանի շարունակություն ունեն՝ ի դեմս Ձեր գիտամանկավարժական բեղմնավոր գործունեության: Դրա վկայությունը Ձեր արժեքավոր աշխատություններն ու հետազոտությունները, գիտական տեսությունների մշակումներն ու մեծ հեղինակությունն են գիտության ու կրթության ասպարեզում և հատկապես Երևանի պետական համալսարանում՝ որպես գիտնական, մանկավարժ և կազմակերպիչ, այդ թվում՝ դասախոս, ամբիոնի վարիչ, պրոռեկտոր:

Այսօր էլ Դուք շարունակում եք ձեր գիտելիքը, փորձն ու եռանդը ծառայեցնել գիտությունը հարստացնելուն և սերունդներ կրթելուն»,- նշվում է ուղերձում:  

← Վերադառնալ