Լրատվություն
Շնորհավորական
27
04, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Հարավային Աֆրիկայի Հանրապետության նախագահին՝ երկրի ազգային տոնի առթիվ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Աֆրիկայի Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսային՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
Նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Հարավային Աֆրիկայի Հանրապետության միջև հարաբերությունները համատեղ ջանքերի շնորհիվ կզարգանան և կամրապնդվեն՝ ի շահ երկու ժողովուրդների: