Լրատվություն
Շնորհավորական
12
02, 2021
Նախագահ Սարգսյանը չինական Նոր տարվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին չինական Նոր տարվա՝ Գարնան տոնի առթիվ:
Նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ Հայաստանը մեծապես արժևորում է Չինաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների և համագործակցության կայուն ու հետևողական զարգացումը: Նա Չինաստանի նախագահին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին` խաղաղություն և բարօրություն:
Նախագահ Սարգսյանն իր և տիկնոջ՝ Նունե Սարգսյանի անունից շնորհակալություն է հայտնել նախագահ Սի Ծինփինին և տիկնոջը՝ Փեն Լիյուանին՝ իրենց ուղղված առողջության և զորակցության խոսքերի համար։