Լրատվություն
Շնորհավորական
31
12, 2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Ամանորի և Սուրբ Ծննդի տոների առթիվ շնորհավորել է Կորեայի նախագահը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Ամանորի և Սուրբ Ծննդի տոների առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Ջե Ինը:
«Կորեան գնահատում է մեր բարեկամությունն ու փոխվստահությունը և միշտ պատրաստ է աշխատել ձեզ հետ հանուն ավելի լավ ապագայի»,- մասնավորապես ասվում է Կորեայի նախագահ Մուն Ջե Ինի շնորհավորական ուղերձում: