Լրատվություն
Շնորհավորական
18
12, 2020
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Կատարի էմիրին` երկրի Ազգային տոնի առթիվ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Պետության էմիր շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիին՝ երկրի Ազգային տոնի առթիվ:
Նախագահ Արմեն Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանի և Կատարի միջև ձևավորված փոխվստահության մթնոլորտը և կառուցողական երկխոսությունը:
«Վստահ եմ, որ մեր պայմանավորվածությունների հետևողական իրագործումը նոր լիցք կհաղորդի միջպետական համագործակցությանը՝ ի շահ մեր ժողովուրդների»,- ասվում է նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում: