Լրատվություն
Շնորհավորական
27
09, 2020
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Թուրքմենստանի նախագահին Անկախության օրվա առթիվ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին` երկրի Անկախության օրվա առթիվ:
«Վստահ եմ, որ հայ-թուրքմենական միջպետական երկխոսության և բազմակողմ կառույցների շրջանակում կառուցողական համագործակցության ամրապնդումը, ինչպես նաև ակտիվ երկկողմ շփումները հետագայում ևս նպաստելու են ներուժի բացահայտմանն ու տարբեր բնագավառներում փոխշահավետ նախագծերի իրականացմանը՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասված է Հանրապետության նախագահի շնորհավորական ուղերձում:
Նախագահ Արմեն Սարգսյանը Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին մաղթել է քաջառողջություն, իսկ Թուրքմենստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում: