22
09, 2020

Նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ Անկախության տոնի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի Անկախության տոնի առթիվ շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ տարբեր երկրների ու միջազգային կազմակերպությունների ղեկավարներից:

Նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձներ են հղել Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Ջե Ինը, Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանը, Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևը, Ռումինիայի նախագահ Կլաուս Վերներ Յոհաննիսը, Շվեդիայի Թագավորության թագավոր Կարլ Գուստավ Տասնվեցերորդը, Մարոկկոյի Թագավորության թագավոր Մուհամմադ Վեցերորդը, Իռլանդիայի նախագահ Մայքլ Դանիել Հիգգինսը, Աֆղանստանի Իսլամական Հանրապետության նախագահ Մոհամմադ Աշրաֆ Ղանին, Իրաքի Հանրապետության նախագահ Բարհամ Սալեհը, Գաբոնի Հանրապետության նախագահ Ալի Բոնգո Օնդիմբան, Բուրկինա Ֆասոյի նախագահ Ռոշ Մարկ Քրիստիան Կաբորեն, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: 

← Վերադառնալ