Լրատվություն
Շնորհավորական
22
09, 2020
Անկախության տոնի առթիվ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ուզբեկստանի նախագահը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը:
«Անկախության տարիներին Հայաստանը նշանակալի հաջողությունների է հասել երկրի սոցիալ-քաղաքական կյանքի տարբեր ոլորտներում:
Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերը հետագայում ևս կծառայեն երկարաժամկետ գործընկերության ամրապնդմանը՝ ի շահ մեր ժողովուրդների»,-մասնավորապես նշել է Ուզբեկստանի նախագահը: Նա նախագահ Սարգսյանին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում: