21
09, 2020

Անկախության տոնի առթիվ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը։

«Համոզված եմ, որ Մոլդովայի ու Հայաստանի միջև կառուցողական երկխոսությունը և արդյունավետ համագործակցությունը հետագայում ևս կզարգանան՝ նպաստելով մեր ժողովուրդների միջև բարեկամական կապերի ամրապնդմանը»,-մասնավորապես նշված է նախագահ Դոդոնի ուղերձում։

Մոլդովայի նախագահն իր բարեմաղթանքներն է հղել նախագահ Արմեն Սարգսյանին և Հայաստանի բարեկամ ժողովրդին:  

← Վերադառնալ