09
08, 2020

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Սինգապուրի նախագահին՝ երկրի Ազգային տոնի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի Հանրապետության նախագահ տիկին Հալիմա Յակոբին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։

«Հայաստանը և Սինգապուրն ունեն բարեկամական հարաբերություններ և համագործակ­ցության չիրացված մեծ ներուժ: Այս առումով հեռանկարային կարող են լինել կրթական, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստա­կան բանականության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներ:

Վստահ եմ, որ մեր երկրների միջև փոխգործակցությունը կշարունակի զար­գանալ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասված է նախագահ Սարգսյանի ուղերձում:  

← Վերադառնալ