Լրատվություն
Շնորհավորական
28
07, 2020
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Պերուի նախագահ Մարտին Վիսկարային
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Պերուի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել երկրի նախագահ Մարտին Վիսկարային։
Նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Պերուի միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների։