16
07, 2020

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Անջեյ Դուդային՝ Լեհաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդային՝ Լեհաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում Հայաստանի և Լեհաստանի միջև վստա­հության և բարեկամության վրա հիմնված համագործակցությունը կշարունակի զարգանալ և ամրապնդվել` ի շահ երկու երկրների ժողովուրդների:

Նախագահ Սարգսյանը Անջեյ Դուդային մաղթել է ամենայն բարիք և հաջողություն, իսկ Լեհաստանի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և խաղաղություն։

← Վերադառնալ